BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Շառլ Ազնավուրը՝ մարդասերների անհետացող տեսակ

Շառլ Ազնավուրը՝ մարդասերների անհետացող տեսակ
27.09.2014 | 16:53

Al Jazeera-ի կայքում հրապարակվել է ֆրանսիական Marianne պարբերականի բրիտանական խմբագիր, քաղաքական վերլուծաբան Անիես Պուարյեի հոդվածը.


«Շառլ Անզնավուրը, որ Ֆրանսիայում Էդիտ Պիաֆի արական տեսակն է համարվում, տարվա սկզբից ենթադրյալ հրաժեշտի համերգային շրջագայության շրջանակներում ճանապարհորդում է աշխարհով մեկ: Թել Ավիվից, Երևանից, Հռոմից, Բարսելոնից, Բեռլինից, Լոնդոնից, Վարշավայից, Մոնրեալից, Լոս Անջելեսից և Նյու Յորքի «Մեդիսոն սքվեր գարդենից» հետո Ազնավուրը հաջորդ շաբաթ ելույթ կունենա Մոսկվայում, այնուհետև Ժնևում և Անտվերպենում:
90-ամյա երգիչը բոլոր առումներով ֆենոմեն է: Նրա երկարակեցությունը տպավորիչ է, սակայն այն, ինչը նա ներկայացնում է, ավելի ցնցող է: ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը և Շվեյցարիայում, որտեղ նա մշտապես բնակվում է, Հայաստանի դեսպանը լինելով՝ Ազնավուրը դիվանագետ և մարդասեր է, 70 տարի շարունակ աշխատում է կինոյում, երգում և երգեր է գրում: Մի քանի շաբաթ առաջ Ազնավուրը հանդես է եկել իրաքյան քրիստոնյաների աջակցությամբ, ովքեր փախել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» հետապնդումներից: Նա ֆրանսիական կառավարությանը կոչ է արել Սիրիայից և Իրաքից հնարավորինս շատ քրիստոնյա փախստականներ ընդունել: Աճող լարվածության, շովինիզմի և հոգևոր ատելության ժամանակներում Ֆրանսիայի ազգային հարստություն Շառլ Ազնավուրը անհետացող մարդասեր տեսակի ներկայացուցիչ է: Հանդուրժողականությունն ու հսկայական տաղանդը Ազնավուրի հմայքի հետ մեկտեղ նրա յուրահատուկ երկարակեցության գաղտնիքն են»:

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ